Բյուջեի կատարողականի հաշվետվությունից պարզ դարձավ, որ այս իշխանությունը մեր հանրության շուրջ 40 տոկոսին տված իր խոստումը բացառապես չի կատարում. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Դա վերաբերում է թոշակների բարձրացմանը, աշխատող աղքատների աշխատավարձի բարձրացմանը և ընդհանուր սոցիալական մյուս վճարներին»,-ասաց նա։
Պատգամավորը նկատեց. «Ստացվում է, որ Էկոնոմիկայի նախկին ղեկավար Քերոբյանը, որի վրա կա քրեական գործ, իր մասով կատարել է խոստումը, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճ կա, բայց իրեն ազատել են աշխատանքից, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որի ոլորտը ձախողված է և որևէ դրույթ կատարված չէ, նշանակել են ԱՄՆ-ում դեսպան»։