00:00:00

Կոչուբաևի կինն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության պայմաններում

09:58, 28 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։

Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր