Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքվում հնչել են «ցուցմունքներ՝ 44-օրյա և Արցախյան առաջին պատերազմների ժամանակ հայկական ուժերի կողմից իբրև թե կատարված «հանցագործությունների» վերաբերյալ»։
Նշվում է, որ հաջորդ կեղծ դատավարությունը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: