00:00:00

Երևանում ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել

23:46, 30 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի 1-ին վաշտի 1-ի ջոկի հրամանատար Ալբերտ Ղազարյանը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Շավարշ Գրիգորյանի և Նորիկ Գյոզալյանի հետ Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ քաղաքացիները մոտեցել են նրանց և հայտնել, մի տղամարդ անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները սկսել են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, ով 55-60 տարեկան է, ինչի արդյունքում հնարավոր է եղել համոզել նրան ետ մնալ նման ծայրահեղ քայլից: Քաղաքացին տեղափոխվել է անվտանգ վայր, որից հետո նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ պարզվում է նրա ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր