00:00:00

Դավիթաշեն համայնքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

23:35, 30 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչ Ա. Ղ.-ը (1955 թ.) տանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Ա. Ղ.-ը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:28-ին: Տան ննջասենյակում (12 քմ) ամբողջությամբ այրվել է մահճակալ, պատուհան, դուռ, պահարանը՝ մասամբ: Երկու ականատես քաղաքացիներին հոգաբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր