00:00:00

Միրզոյանը ԱՄՆ սպառազինությունների վերահսկման քարտուղարի հետ ռազմավարական հարցեր է քննարկել

15:13, 26 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ:

Զրուցակիցները քննարկել ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում էներգետիկայի, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված երկկողմ հուշագրերով արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքների ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Բրենտ Քրիստենսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր