Երևանի քաղաքապետարանում մենք կարևորում ենք մեր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Համընդհանուր ապահովագրական գործընթացի շրջանակում մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար ստեղծվել է բժշկական ապահովագրության հնարավորություն, և արդեն իսկ աշխատակիցների զգալի մասը օգտվում է այս հնարավորությունից։
Մենք խրախուսում ենք նաև տարեկան կանխարգելիչ բուժզննումը։ Վաղ կանխարգելումն ու առողջության նկատմամբ ուշադրությունը լավագույն ներդրումն են ոչ միայն յուրաքանչյուրի սեփական կյանքում, այլ նաև մեր համատեղ աշխատանքում։
Հատուկ ուզում ենք ընդգծել՝ քաղաքի մասին ամեն օր հոգ տանող մարդկանց առողջությունը մեզ համար առաջնային է։ Մեր կանաչապատման, սանիտարական ու այլ ծառայությունների աշխատակիցներից շատերը հենց այս ծրագրի շնորհիվ օգտվել են կանխարգելիչ բուժզննման հնարավորությունից»։