«Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի տաղավարներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների: Նրանց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ հանդիպմանը ներկա է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նշենք, որ վՓաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան: Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նախատեսվում է Փաշինյանի և Պուտինի միջև հանդիպում: