00:00:00

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին. Ալիև

17:57, 25 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների, խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։
 
Նա ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է նոր էջ բացել Հայաստանի հետ հարաբերություններում` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։
 
Ադրբեջանի նախագաը շեշտել է, որ Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ տվեցին, քանի որ դրանք ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով։
 
«Չնայած տարբեր սադրանքներին՝ բանակցությունները տվեցին դրական արդյունքներ, քանի որ ընթանում էին բացառապես երկկողմ ձևաչափով՝ առանց արտաքին միջամտության»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ տարածաշրջանային հաղորդակցություններն են ամուր խաղաղության տեսլականի հիմքը։
 
«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունն է, որն ապահովելու է «Զանգեզուրի միջանցքով» անխափան անցումը և խթանելու է տարածաշրջանային կապերի զարգացմանը»,-նշել է Ալիևը։
 
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ադրբեջանաամերիկյան հարաբերություններում նոր էջ բացելու, հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու որոշման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր