00:00:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Համաշխարհային ատոմային ֆորում. այնտեղ է նաև Փաշինյանը

13:31, 25 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Համաշխարհային ատոմային ֆորում:

2025 թվականի ֆորումը կհամընկնի Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 80-ամյակի հետ։

Ռուսաստանի առաջնորդից բացի, ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ինչպես նաև ներկայացուցիչներ Իրանից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Նիգերից և մի շարք մասնագիտացված կազմակերպություններից։

Ֆորումից հետո Պուտինը կհանդիպի մի շարք օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր