Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ հաղորդում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: