00:00:00

Միրզոյանն ու Իգնասիո Կասիսն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև փոխգործակցությանը

10:03, 25 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

 

«Զրուցակիցներն, անդրադառնալով Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանն, ընդգծել են, որ այն ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում փոխգործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակներում։

 

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։

 

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր