00:00:00

Սևանում ավտոտնակում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

15:10, 24 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ տղամարդու դի կա։

 

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված փողոցում կայանված «Fiat» մակնիշի ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու դի։

 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

 

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր