00:00:00

Սանկտ Պետերբուրգում մահացած են գտել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

06:42, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։

Ավագյանը անգիտակից վիճակում հայտնաբերվել է զուգարանում, որտեղ նա գտնվել է մոտ 50 րոպե, հաղորդում է Mash տելեգրամյան ալիքը։

Երեկ նա «Փաստինֆո»-ի հետ կապ էր հաստատել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։

«Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»,-ասել էր Ավագյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր