«Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի, այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ «իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները:
««Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն է, այլ, օրինակ` եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը:
Ցավակցում եմ «իրական Հայաստանի» հերթական զոհերի` Վոլոդյա Գրիգորյանի և սպանված մյուս անձի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:
Համբերություն՝ անպաշտպան ու ապշահար մնացած հայ ժողովրդին»,- նշել է Հարությունյանը։