00:00:00

Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ. փաստաբանի կոչը՝ ՔՊ-ականներին

06:18, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՔՊ-ականներին կոչ է անում չցնցվել Մերձավանի սպանություններից, քանի որ «փողոցում տիրող քաոսը նրանց կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է»։

«Իշխանությունը «ցնցված» է իրենց ընդդիմադիր համայնքի ղեկավարի սպանությունից...

Իզուր եք ցնցվում։ Դուք եք իրավապահ համակարգը վերածել միայն ձեր իշխանության պահպանման, ձեր ընդդիմադիրներին ճնշելու գործիքի։ Դուք եք անընդհատ իրավապահ համակարգ «բարեփոխում»՝ դրանից ոչինչ չհասկացող անհասկանալի կերպարների ներգրավմամբ։ Փողոցում տիրող քաոսը ձեր կառավարման անխուսափելի հետևանքներից մեկն է։ Ցնցվելու փոխարեն այս երկիրը հանգիստ թողեք, վերադարձեք ձեր սիրած փաբերի պատերի տակ»,- գրել է Վարոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր