00:00:00

Քաղաքական իշխանությունը պետք է հետևություն անի Վալոդյա Գրիգորյանի վրա զինված հարձակումից․ Մարուքյան

05:07, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

«ԼՀԿ» ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Մերձավանի կրակոցներին, որի հետևանքով սպանվել է Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական հետախուզության օպերլիազորը․

 

«Իրավապահ մարմինները միայն նրա համար չեն, որ հանցագործության դեպքից հետո ջանքեր գործադրեն բացահայտելու այն կատարողներին և ներկայացնեն արդարադատությանը:

 

Իրավապահ մարմինները նրա համար են, որ օպերատիվ աշխատանք կատարեն և կանխեն կազմակերպվող և նախապատրաստվող հանցագործությունները:

 

Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանի և նրա ընկերների վրա գիշերը տեղի ունեցած զինված հարձակումը:

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի բնակիչներին։

 

Իրավապահ մարմինները պարտավոր են արագ բացահայտել, թե կատարողներին, թե նրանց հանցագործության մոտիվները: Քաղաքական իշխանությունը պետք է հետևություններ անի տեղի ունեցածի վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր