00:00:00

Դատապարտում եմ Մերձավանում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը․ Նիկոլ Փաշինյան

04:13, 24 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Մերձավանի կրակոցներին, որի հետևանքով սպանվել է Փարաքարի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական հետախուզության օպերլիազորը․

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։

Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- նշել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր