00:00:00

Զվարթնոց տաճարի մոտ «Կրիստալ» թմրամիջոցի փաթեթ են նետել

17:41, 23 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՆԳՆ-ից հայտնում են․

«Սեպտեմբերի 20-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի և Աշտարակի բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Զվարթնոց տաճարի տարածքում մոտեցել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ գրպանից փաթեթ է նետել։

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երիտասարդի նետած փաթեթը՝ կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով։

Նա և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր