00:00:00

Իրազեկում, պատրաստվածություն, պաշտպանվածություն․ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացրել է լայնածավալ հանրային իրազեկման միջոցառումներ ՀՀ ողջ տարածքում

20:10, 23 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Սեպտեմբերի 4-ին՝ փրկարարի մասնագիտական օրվա շրջանակում, հանրապետության տարածքում անցկացվել են միջոցառումներ՝ առավել տեղեկացված, պատրաստված և պաշտպանված հասարակություն ձևավորելու նպատակով։

Քաղաքացիներին ներկայացվել է տեղեկատվություն՝ աղետների սպառնալիքների, առաջացման պատճառների, արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու մեխանիզմների վերաբերյալ՝ շեշտադրելով անհատական մակարդակում պատրաստվածության դերը՝ որպես աղետների և հետևանքների նվազեցման առաջնային գործիք։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (UNHCR) 2025–2026 թթ․ աղետների պատրաստվածության ծրագրի շրջանակում, Եվրոպական Միության և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, մշակվել և հանրությանը տրամադրվել են տեղեկատվական նյութեր՝ թռուցիկներ, բուկլետներ, ինչպես նաև տեղի է ունեցել «Հայաստանին սպառնացող աղետների վերաբերյալ վարքականոնների ուղեցույց» ձեռնարկի շնորհանդեսը, որում ներկայացված են մեր երկրի տարածքում առավել հաճախ հանդիպող վտանգավոր բնական երևույթների ժամանակ վարքագծի կանոնները։

ԵՄ աջակցությամբ վերատպագրվել է «Երբ արտակարգ իրավիճակ է» գործնական ուղեցույցը, որը հնարավորություն է տալիս արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակների պայմաններում։
Տեղեկատվական նյութերը տարածվել են հանրային վայրերում, ուսումնական հաստատություններում, համայնքային կենտրոններում և մարզերում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարբեր տարիքային և խոցելի խմբերի։

Փրկարար ծառայության իրազեկման միջոցառումները նպաստել են քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի, ինչպես նաև համայնքների դիմակայունության բարձրացմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։

Այսօրինակ միջոցառումները շարունակական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր