00:00:00

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

12:54, 23 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և դրա արդյունքում ստեղծված հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր