00:00:00

Որքան արագ ավարտական տեսքի բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան. ԱՄՆ դեսպան

10:24, 23 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ԱՄՆ-ն արդեն առաջ է տանում օգոստոսի 8-ի համաձայնագրերի իրականացումը, «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Քրիստինա Քվինի գնահատմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու կարիք ունեն և որքան արագ ավարտական տեսքի բերվի խաղաղությունը, այնքան ավելի արագ դրա օգուտները կնյութականանան:

Դեսպանը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը, նշել, որ շարունակական առաջընթացը և հարաբերությունների կարգավորումը նշանակալի օգուտներ կբերեն և՛ երկու երկրներին, և՛ ամբողջ տարածաշրջանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր