00:00:00

Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի մուտքանունը, գաղտնաբառը և SMS-ով ստացված բանկային կոդը որևէ անձի մի տրամադրեք. ՆԳՆ Կիբեռոստիկանություն

20:36, 22 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Զերծ մնացեք Ձեր առցանց բանկային հավելվածի հաշվի մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց: Այս մասին զգուշացնում է ՆԳՆ Կիբեռոստիկանությունը:
 
՛՛Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵՔ:
 
Իրականում այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:
 
Արդյունքում մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:
 
Հիշեք՝
 
բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,
 
զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,
 
երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,
 
չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը,
 
չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր