Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալլասի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Նշվում է, որ հիմնական ուշադրությունը դարձվել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ և քննարկել Երևանի և Բաքվի միջև շարունակվող խաղաղ գործընթացը: