Irakanum.am-ի ունեցած տեղեկություններիվ Ջերմուկ խոշորացվաղ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը կդառնա Վայոց Ձորի մարզպետ։ Վայոց Ձորի ներկայիս մարզպետ Կոլյա Միքայելյանը պաշտոնանկ կարվի։ Հիշեցնենք՝ Վահագն Արսենյանը 2021թ․ հոկտեմբերի 12-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել էր Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբեր 5-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը և արդյունքում՝ ընտրվել Ջերմուկի համայնքապետ։
Մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները Վահագն Արսենյանն ու հայրը՝ Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ական էին։ Աշոտ Արսենյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր։
Irakanum.am