00:00:00

Միասին անցել ենք դաժան փորձությունների միջով. Լուկաշենկոն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

07:56, 21 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Բելառուսի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են բազմամյա բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը։ Միասին մենք անցել ենք դաժան փորձությունների միջով, ուրախացել նշանակալի ձեռքբերումներով, փոխադարձ աջակցություն ցուցաբերել դժվար ժամանակներում»,- ասվում է շնորհավորանքում։ Այսօր, ինչպես երբեք, շատ կարևոր է պահպանել և ամրապնդել համագործակցության և գործընկերության ոգին»։

Բելառուսի ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր