00:00:00

Մեզնից յուրաքանչյուրի հավատքն ու նվիրումը պետք է դառնան այն ուժը, որով 2026-ի սեպտեմբերի 21-ին աշխարհին ներկայանանք որպես հզորացող, անվտանգ և արժանապատիվ պետություն. Նարեկ Մանուկյան

07:17, 21 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք միասին նշում ենք մեր պետականության ամենավեհ տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ Սեպտեմբերի 21-ը միայն պատմական տարեթիվ չէ․ այն մեր հավատքի, կամքի ու պատասխանատվության խորհրդանիշն է։ Այն հիշեցնում է, որ անկախությունը երբեք տրված կամ նվիրաբերված արժեք չէ․ դա ձեռքբերում է, որի պահպանումը և ամրապնդումը կախված է յուրաքանչյուրիս միասնական կամքից ու հետևողական աշխատանքից։

Անկախությունը մեզ պարտավորեցնում է ուժեղ լինել միասին, պետության շահը վեր դասել անձնականից ու մասնավորից։ Այն հուշում է, որ կայուն ու հզոր Հայաստան կարելի է կառուցել միայն համախմբվածության, փոխադարձ հարգանքի և արդարության ամուր հիմքի վրա։ Անցած երեք տասնամյակների փորձը՝ թե՛ հաղթանակները, թե՛ դժվարությունները, մեզ պիտի ծառայեն որպես դաս ու ուղեցույց՝ ապագան ավելի խոհեմ և վճռական քայլերով կերտելու համար։

Մեր նպատակը պարզ է՝ կառուցել անվտանգ, զարգացած և արդար պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությամբ կզգա, որ արժևորված է, իսկ պետական համակարգը ծառայում է մարդկանց իրական կարիքներին։ Պետություն, որտեղ աղքատությունը կրճատված է, առողջապահական ու սոցիալական ծրագրերը դառնում են վստահելի հենարան, և որտեղ մարդկային կարողությունը վերածվում է ամենամեծ հարստության։

Այս տոնական օրը ուզում եմ նորից շեշտել․ անկախ քաղաքական կամ գաղափարական տարբերություններից, մենք բոլորս պարտավոր ենք լինել միասնական։ Միայն այդ ճանապարհով կարող ենք պաշտպանել մեր անկախությունը և երաշխավորել Հայաստանի արժանապատիվ ապագան։ 

Մեզնից յուրաքանչյուրի հավատքն ու նվիրումը պետք է դառնան այն ուժը, որով 2026-ի սեպտեմբերի 21-ին աշխարհին ներկայանանք որպես հզորացող, անվտանգ և արժանապատիվ պետություն։

 

🇦🇲Բոլորս՝ հանուն Հայաստանի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր