00:00:00

Դատարանը վերացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը

19:12, 19 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստանյանն այսօր դատարանին միջնորդեց վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Պաշտպանը հայտնեց, որ Մինասյանը հոկտեմբերին գործուղում ունի՝ որպես պատգամավոր, բացի դրանից՝ մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել: Հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը չառարկեց, որ Մինասյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվի, սակայն առաջարկեց Մինասյանի նկատմամբ փոխարենը 5 մլն դրամ գրավ կիրառել: Մինասյանը, սակայն, չհամաձայնեց՝ ընդհուպ վիրավորական որակելով մեղադրողի առաջարկը: Նա ասաց, որ գործը շինծու է, և ինքը դա ապացուցելու է: Դատարանը որոշեց վերացնել պատգամավորի նկատմամբ ընտրված բացակայելու արգելքը և նրա նկատմամբ այլ խափանման միջոց չընտրեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր