00:00:00

Պատրաստ ենք ներդրումներ կատարել առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ»-ի նպատակներին. Կոս

17:44, 19 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Այսօր ՎԶԵԲ-ի հետ ստորագրել եմ համաձայնագիր, որը նվիրված է մաքսային ընթացակարգերի բարելավմանը և փախստականների ու նրանց հյուրընկալող համայնքների կարիքներին: Այս մասին այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին:

Արդյունավետ աշխատում ենք նաև միջազգային, միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան միացնելով Կենտրոնական Ասիայի հետ և Հարավային Կովկասը Թուրքիայի միջոցով [Կենտրոնական Ասիայի հետ], որտեղ Հայաստանն անփոխարինելի դերակատար է:

Ձեր նվիրվածությունը դիմակայունությանը և խաղաղությանը շատ կարևոր է: ԵՄ-ն շարունակելու է լինել ձեր կողքին: Շարունակեք մեզ վստահել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր