00:00:00

Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի. Լեւոն Տեր-Պետրոսյան

15:26, 19 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը գրել է.

««Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը հիմնված է այն փիլիսոփայության վրա, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ հաշտվելու է կատարված փաստի հետ ու վերջիվերջո ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն սա ճիշտ փիլիսոփայություն է, մանավանդ պատմական առումով հիմնավորված մի քանի գործնական նախադեպերով։ Ամբողջ խնդիրն այն է, ինչպես դեռ տաս տարի առաջ մի առիթով նշել էի, թե Հայաստանն ունի՞, արդյոք, 20–30 տարի ստատուս-քվոն պահպանելու հնարավորություն, նրա ռեսուրսները կբավարարե՞ն, արդյոք, զարգացնելու սեփական տնտեսությունը, հաղթահարելու շրջափակումների եւ մեկուսացման հարուցած խոչընդոտները, եւ վերջապես՝ մեր երկիրը կդիմանա՞, արդյոք, Ադրբեջանի հետ մրցակցությանը։

Ստատուս-քվոն ոչ թե քարտեզ է, ոչ թե զինադադարի գիծ, այլ ուժերի կայուն հավասարակշռություն։ Այս տեսանկյունից հարցը դիտարկելիս, ցավով պետք է արձանագրել, որ մենք գտնվում ենք բավականին մտահոգիչ, եթե չասենք, անմխիթար վիճակում։ Եթե սրանից տաս տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թե շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նույն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքվածք, որը խորանալու միտում ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր