00:00:00

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազին պարգևատրեցին մեդալով

15:08, 19 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, «սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար» Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործերով հանրային մեղադրողներից է: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր