00:00:00

ՀՀ ԶՈւ-ն մշտական մարտական հերթապահություն է կատարում սահմանի երկայնքով, այդ թվում Նախիջեւանի հատվածում. Ա. Հովհաննիսյան

18:42, 30 մայիս 2018

Հայաստանի ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախիջեւանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն եւ ցանցում հնչեցված հատվածներում եւս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաեւ ակտիվ քննարկումներ: Որեւէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք եւս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր