00:00:00

Հայաստանի պատմությունը, կամ Արևելյան Հայաստանի պատմությունը, կամ վերջին, Հայաստանի երրորդ անկախ հանրապետության պատմությունը հայոց պատմության մի մասն են. Նաիրի Սարգսյան

12:43, 18 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի պատմությունը, կամ Արևելյան Հայաստանի պատմությունը, կամ վերջին, Հայաստանի երրորդ անկախ հանրապետության պատմությունը հայոց պատմության մի մասն են: Այսինքն՝ մենք չենք կարող երևույթի անունը դնել հայոց պատմություն, եթե 34 տարվա պատմությունը բազմադարյա պատմության մի մասն է: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «հայ ժողովրդի անունը, պատմությունը, մշակույթը, կենսագործունեությունը բոլորի հիշողությունից ջնջի»:

«Ադրբեջանը չունի պատմություն, դա բոլորս գիտենք, դա աշխարհը գիտի, նույնիսկ Հռոմում փակցված Արմենիա պետության մասին խոսույթում Ադրբեջանը վերագրում էր իրենց, որ այո՛, տարածաշրջանում եղել է Արմենիա, բայց քրիստոնյա թյուրքերն են, այլ ոչ թե հայերը»,-ընդգծել է Սարգսյանը, հավելելով՝ նրանք իրենց չեղած պատմությունը փորձում են մեզնից գողանալով վերանգրել իրենց, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է սրբագրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր