00:00:00

Միրզոյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

12:10, 18 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։

Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր