Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տալու Երևանի քաղաքապետարանին, որ վերջինը 45 հատ նոր տրոլեյբուս և 104 հատ նոր վերելակ գնի։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«Տիկնայք և պարոնայք, քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։
Չի’ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը։
Նաև գույքահարկի ավելացման հաշվին 2025թ. քաղաքային բյուջեն 2024թ. բյուջեից ավելի է 34,5 միլիարդ դրամով։ Էդ ավել գումարն ի՞նչ եք արել, որ գնացել տրոլեյբուսի ու վերելակի գումարը կառավարությունից եք խնդրում»,- գրել է նա: