00:00:00

ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը հրաժեշտի ընթրիք են ունեցել

15:35, 17 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակ: Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին կառուցողական համագործակցության համար և ընդգծել, որ հնարավորության սահմաններում ներդրել է բոլոր ջանքերը Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանից տանում է միմիայն ջերմ հիշողություններ:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր