00:00:00

Պապոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման ծրագրերը

13:57, 17 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 

 

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

 

 

 

Նա նաև շնորհավորել է դեսպանին Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանի կապակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները և ծրագրերը։

 

Երկուստեք կարևորվել են համատեղ իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվել մեկնարկած ծրագրերի շարունակականության և առաջիկա անելիքների մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր