00:00:00

Ռուբեն Վարդանյանը խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ ՄԽ անդամներին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին

19:03, 16 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Վարդանյանը մի քանի միջնորդություն է ներկայացրել։

Նա ասել է, որ հարցաքննության կանչեն Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին և Կարմիր Խաչի ղեկավարին։
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքին: Նա նաև խնդրել է դատարանում հարցաքննել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։

Բաքվի դատարանը միջնորդությունները մերժել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր