00:00:00

Կրակոցներ Կարբիում․ ոստիկանության տեսանյութը

18:35, 30 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում ապրող 3 տղամարդ, որոնցից երկուսը՝ հրազենային վիրավորումով։ Նույն օրը ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է հնչել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարբիի մի բնակիչ, որը դանակահարված է։ Աշտարակի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նրանց ուղղությամբ ինքնաձիգով կրակել է Կարբիի բնակիչ Արմեն Դավթյանը։ 44-ամյա Դավթյանի հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նա դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Արմեն Դավթյանը իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկով» ինքնաձիգ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, ք

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր