00:00:00

Վարչապետի որոշմամբ՝ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել

14:08, 30 մայիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով Պետական կառավարման համակարգի մարմինների մասին¦ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին¦ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման տեքստում։ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Ալբերտ Աբգարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր