00:00:00

16 ընկերություններ նախազգուշացվել են, երկուսի նկատմամբ կիրառվել են տուգանքներ. ՀԾԿՀ

13:44, 30 մայիս 2018

ՀՀ  հանրային  ծառայությունները  կարգավորող  հանձնաժողովն այսօր՝ մայիսի 30-ին, իր նիստում քննարկվել են թվով 16 ընկերություններին նախազգուշացնելու եւ երկու ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերը: ՀԾԿՀ-ից հայտնում են, որ Ընկերությունները, հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, մինչեւ սույն թվականի ապրիլի 20-ը հանձնաժողով պետք է ներկայացնեին 2017 թվականի տարեկան արդյունքներով լրացված ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվությունները: Սահմանված ժամկետի խախտմամբ հաշվետվությունները հանձնաժողով ներկայացրած թվով 18 ընկերությունների նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ժամկետի խախտման փաստն ուսումնասիրելու նպատակով: Վարույթի շրջանակներում 14 ընկերություններ ընդհանրապես որեւէ հիմնավորում կամ փաստարկ չեն ներկայացրել, իսկ մնացած 4 ընկերությունների կողմից ներկայացված փաստարկները կրել են տեխնիկական բնույթ, եւ այդ ընկերություններն, ըստ էության, ընդունել են հանձնաժողովի իրավական ակտով սահմանված ժամկետի խախտման փաստը: Ելնելով այն փաստից, որ նշված ընկերություններից երկուսը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ են խախտել հաշվետվությունների եւ տեղեկատվությունների ներկայացման՝ հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետները, հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով (42-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետով եւ 6-րդ մասով) սահմանված իրավակարգավորումները՝ քննարկման արդյունքում որոշվեց նշված ընկերությունների նկատմամբ կիրառել տուգանք՝ 250 000-ական ՀՀ դրամի չափով: Մնացած 16 ընկերություններին հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր