00:00:00

«Դուք պարոն Հակոբյա՞նն եք». զվարճալի դրվագ խորհրդարանում

13:29, 30 մայիս 2018

Բյուջեի կատարողականի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվետվությունը ներկայացնելու համար խոսափողին մոտեցավ փոխնախարար Հակոբ Արշակյանը: Սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը շփոթվեց. նա նախարար Աշոտ Հակոբյանին էր սպասում: «Դուք պարոն Հակոբյա՞նն եք»,-հարցրեց Հարությունյանը, ինչին փոխնախարարն արձագանքեց, որ ոչ, ինքը նորանշանակ փոխնախարարն է, իսկ նախարարը գործուղման է: «Մեզ պետք է տեղյակ պահեք, այլապես ձեզ էլ անհարմար վիճակի մեջ  դրեցի, ինքս էլ անհարմար վիճակի մեջ ընկա»,-ասաց Խ. Հարությունյանը: Փոխնախարարը նշեց, որ խնդիր չկա, անհարմար իրավիճակ էլ չկա, կտեղեկացնեն հաջորդ անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր