00:00:00

Ծառուկյանը թաքցնելու բան չունի. նախարար

12:09, 30 մայիս 2018

«Վարչապետի հանձնարարական է եղել, որ լայնածավալ ստուգումներ սկսվեն հանքաարդյունահանողների ոլորտում, վերհանվեն այն բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք տեղի են ունեցել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Հարցին՝ նրան չի կաշկանդելու կուսակցական լինելը՝ ոլորտում կարգուկանոն հաստատելու համար՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը ևս հանք ունի, նա արձագանքեց. «Միանշանակ ոչ: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ով ունի ընդերքօգտագործման թույլտվություն, մենք միասին զրուցել ենք, նա տվել է հետևյալ հանձնարարականը՝եթե ստուգումներ, ապա առաջինն ինձանից»: Նախարարը հստակեցրեց, որ Ծառուկյանը հանձնարարական է տվել որպես կուսակցական ղեկավար: Նա նաև նշեց, որ Ծառուկյանը թաքցնելու բան չունի, իսկ նախարարությունը կաշխատի հրապարակային, ամեն ինչ թափանցիկ կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր