00:00:00

Դուք ունեք բացառիկ շանս՝ կայացնելու ձեր ամենահաջողված ու ինքնուրույն որոշումը․ «Ելք»-ը՝ Տարոն Մարգարյանին

12:09, 30 մայիս 2018

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ թիվ 16 պոլիկլինիկայում տիրող իրավիճակին: Նա քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմելով հայտնեց, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: «Դուք ունեք հնարավորություն` դուք հեռանաք, թե՞ ձեզ հեռացնեն», - ասաց Դավիթ Խաժակյանը: Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնան այդ թեմային: «Դուք էլ կսկսեք տիրապետել իրավիճակին, ես կառաջարկեի չհրահրեիք աշխատակիցներին ու այցելուներին, որ փորձեն նման դրսևորում ցույց տալ 16 պոլիկլինիկայում, մենք մեր լիազորությունների շրջանակներում մեր աշխատանքը կազմակերպում ենք», -ի պատասխան  նշեց Տարոն Մարգարյանը: Ելույթով հանդես եկավ նաեւ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ Նա հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքներով: «Դուք, իրականում, չունեք երևանցու վստահությունը, դուք արգելակ եք դարձել համայնքների վարչական կարողությունների զարգացման համար, դուք վարչական ռեսուրսը վերածել եք «Տարոն  քաղաքապետ» լոզունգներով կիսատխուր-կիսավախեցած, կիսակաշառված դեմքերով աննպատակ ամբոխի», - ասաց Անի Սամսոնյանը: «Ելք» խմբակցության անդամն ասաց, թե Տարոն Մարգարյանը երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացրել: «Բայց այժմ փոխվել են քաղաքական իրողությունները, և դուք դա կարող եք անել, դուք ունեք բացառիկ շանս՝ կայացնելու ձեր ամենահաջողված ու ինքնուրույն որոշումը՝ հեռանալու որոշումը, բաց մի թողեք ձեր առաջին  ու վերջին հնարավորությունը, որպեսզի երևանցիները գոնե մեկ անգամ ձեզ ասեն՝ Տարոն ջան, սիրուն էր», - ասաց Անի Սամսոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր