00:00:00

Նախարարն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

12:01, 30 մայիս 2018

ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։ Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Թիմուր Ուրազաևն էլ իր հերթին շնորհավորել է Աշոտ Հակոբյանին նշանակման կապակցությամբ։ Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը, տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում համագործակցության ծրագրերն ու ապագա անելիքները, այդ թվում ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում համատեղ արվող քայլերը։ Դեսպանը բարձր է գնահատել ԵԱՏՄ համագործակցության շրջանակում Հայաստանի հետ ընդհանուր ջանքերը թվայնացման գործընթացում։ Դեսպանը ներկայացրել է նաև Ղազախստանում ՏՏ ոլորտի, մասնավորապես տեխնոլոգիական ստարտափների զարգացմանն ուղղված իրենց քաղաքականությունը։ Քննարկվել են համագործակցության հնարավորություններ նաև այս ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր