00:00:00

Շամշադինում Գագիկ Մելիքյանի խնամի Մանուչարյան Հարությունի մանկլավիկները փորձում են ռեբրենդինգ անել

11:59, 30 մայիս 2018

Հարգելի Շամշադինցիներ, դեպքերի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ ամենայն հավանականությամբ Մանուչարյանների «ազնվական» տոհմը վախենալով իշխանությունը կորցնելուց, քայլեր է ձեռնարկում հին իշխանություններից ձերբազատվելու և նոր իշխանությունների մեջ խցկվելու համար: Ինչպես ժամանակին Շարմազանովը, Աշոտյանը և իհարկե ՀՀԿ-ի ծանր հրետանի Գագիկ Մելիքյանն էին բերաններից փրթուր թափելով և շուրջբոլորը թքոտելով գովերգում Սերժին և իր բանդային, այնպես էլ այսօր Շամշադինում Գագիկ Մելիքյանի խնամի Մանուչարյան Հարությունի մանկլավիկներն են փորձում ռեբրենդինգ անել Հարությունին: Փորձում են, բայց մոռանում մի բան, որ ինչ էլ անեն Արթինի ճակատին խարանված է, որ նա գործ տվող Գագոյի ճուտիկն է, Ֆլեշի Բարսեղի ու Տարոնի ենթական:Ւնչքան էլ մանկլավիկների միջոցով լուրեր տարածի, թե հանրապետականի հետ կապ չունի, ճակատին դաջված է, որ նա Հանրապետական կուսակցության Բերդի մասնաճյուղի ղեկավարն է: Տղամարդկություն է պետք ունենալ դա ընդունելու համար, այլ ոչ թե պատերի տակ, տարբեր լրատվամիջոցներով հայտարարություններ տարածել, որ ինքը ՀՀԿ-ի հետ կապ չունի: Լուրեր են տարածում, թե Հ. Մանուչարյանը կանգնեցրել է մասսայական թալանը: Զարմանալին այն է, որ խոսում են մի մարդու մասին, որը ցանկացած գործի մեջ մինչև իր փայը չստանա չի կարողանում գիշերը քնել; Ընդ որում փող «քերելու » գործում ունի վիրտուոզ ունակություններ,որոնց մասին կարող եք տեղեկանալ մամուլի բազմաթիվ հրապարակումներից,բայց դա արդեն իրավապահների համար է: Այ մանկլավիկներ սուտ գովերգելուց առաջ միշտ հիշեք աֆրիկյան ժողովուրդներից մեկի իմաստուն ասացվածքը. «կապիկը ինչքան շատ է բարձրանում ծառի վրա, այնքան ավելի լավ և ավելի հեռվից է երևում նրա հետույքը ծառի վրա»: Գովերգում են, որ կարճ ժամանակահատվածում ազատվել է կոռումպացված մարդկանցից: Պարզապես գրողները մոռանում են շարունակել նախադասությունը և ավելացնել «և իհարկե կոռումպացվածները մեկը մյուսի ետևից փոխարինվում են «ազնվական» ցեղի բյուրեղյա մաքրության անդամներով». - Հարսիկով, որին օդից նշանակել է մանկապարտեզի վարիչ և որը պատեհ անպատեհ առիթներով Բերդցիներին հիշեցնում է, որ Բերդցիների երեխաները իր մանկապարտեզն են հաճախում, ինքն է նրանց մի կտոր հաց տալիս: Իհարկե նա ճիշտ է, մանկապարտեզը ժառանգություն է ստացել հորից՝ՀՀԿ-ի քարտուղար Գագիկից: -Կինը, որը մյուս մանկապարտեզում դրված է, որ վերահսկի մանկապարտեզի վարիչին, մինչև ժամանակը գա, ու ինքը դառնա մանկապարտեզի վարիչ: -Փեսան, որը չգիտի թե ինքը ինչի համար է նշանակված և ինչով պետք է զբաղվի, բայց գործիք է ծառայում համայնքի գյուղատնտեսության համար նախատեսված փողերը «քերելու համար», չհասկանալով, որ մի օր դրա համար պատասխան տալու խնդիր է ունենալու: Պաշտոն է նախատեսված նաև աղջկա համար, բայց ընտանեական հանգամանքներից ելնելով առայժմ չի կարող աշխատել: Ամենազավեշտալին մտածված է տղայի(Գագոյի փեսա Անուշավանի) համար,ում ամեն կերպ փորձում են խցկել ԲՀԿ-ի կամ Ելք-ի շարքերը:Ծիծաղելի է... Եվ որտեղից է հայտնվել այս ազնվագույն, հայոց ազգին անշահախնդիր նվիրված ընտանիքը, որը վերջապես եկել է Շամշադինի ժողովրդին փրկելու կոռումպացված պաշտոնյաներից: Մնում է ազգովի գնանք և Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառենք մեր փրկիչների առողջության համար և հույս ունենանք, որ մոմի վաճառքից զոքանչի ստացած եկամուտով գոնե մի քիչ փոխհատուցած կլինենք այդ ընտանիքին՝մեր ժողովրդին դեպի լուսավոր ապագա անշահախնդիր առաջնորդելու համար: Մի խումբ Շամշադինցիներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր