00:00:00

Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի տղան. նա Hyundai-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին ու հաստաբուն ծառին

15:57, 30 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին, գրում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդը ենթարկվեց սթափության փորձաքննության և պազվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր