00:00:00

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային լավագույն փորձի օրինակ է. ՄԻԵԴ նախագահ

13:45, 30 մայիս 2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանըմայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ԳիդոՌայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար ՌոդրիկԼիդելը: Հանդիպման ընթացքումկարևորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան և այլն: Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են և ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտանի զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս: Հանդիպման ընթացքում կարևորվելէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը և համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԳիդոՌայմոնդիին աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր