00:00:00

Չեմ պատրաստվում դուրս գալ ՀՀԿ-ից․ Հակոբ Հակոբյան

11:26, 30 մայիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հերքում է լուրերը, թե ինքը, ինչպես նաև մի շարք այլ գործարարներ լքելու են ՀՀԿ խմբակցությունը: «Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ «Հանրապետական» կուսակցությունից», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։ Դիտարկմանը՝ հնաարվո՞ր է խմբակցությունը լքելու մասին մտածի, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբյանն ասաց. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքերը լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»։ Հարցին, արդյոք չունի մտավախություն, որ գործարար պատգամավորները արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում այլևս տեղ չեն գտնի՝ Հակոբյանն ասաց, որ պատգամավորի մանդատը չի վերցրել իր բիզնեսը պահելու համար, այլ վերցրել է որպեսզի կարողանա երկրին որևէ հարցով օգուտ տալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր