00:00:00

Ալեն Սիմոնյանը՝ քաղաքապետարան այցի, հետագա քայլերի մասին (տեսանյութ)

13:15, 30 մայիս 2018

Մեկնարկել է Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Մինչ նիստի մեկնարկը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց ավագանու «Ելք» խմբակցության նոր ավագանիներին՝ Վիկտոր Ենիգիբարյանին, Նելլի Ղարդյանին, Ռուբեն Ռուբինյանին ու Նարա Հովհաննիսյանին: «Շնորհավորում եմ, մաղթում եմ բեղմնավոր գործունեություն, նախկին ավագանու անդամներին շնորհավորում  ենք նոր պաշտոնի համար ու շնորհակալություն հայտնում նախկին աշխատանքի համար», - ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանում էր գտնվում նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության  պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ ծանոթացել է օրակարգին, եւ գտնում է, որ այս պահին այստեղ այլեւս անելիք չունի։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը անդրադարձավ նաեւ Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականին։ Մանրամասները՝ Irakanum.am-ի տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=g93cdmDHJkc&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր